Description: Գլխավոր - National Ozone Unit of Armenia
Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան: Այսօր՝ Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը, մենք նշում ենք սույն Կոնվենցիայի 35 տարին, որն առաջին քայլն էր ուղղված մոլորակի օզոնային շերտի վերականգմանը:
Օզոնային անցքն առաջացել էր աերոզոլներում և հովացման սարքերում օգտագործվող գազերի արտանետումներից: Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության շրջանակներում կառավարությունների, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել այդ գազերի 99% -ը. օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջության պահպանությանը: Սակայն Մոնրեալի արձանագրության առաքելությունն ավարտված չէ: Արձանագրության Կիգալիի փոփոխությունը միջազգային հանրությանը ստեղծ
Լիակատար կիրարկման պարագայում, Կիգալիի փոփոխությունը կարող է կանխել մոլորակի 0,4 °C տաքացումը: Շնորհավորում ենք առաջատար 100 անդամ երկրներին, որոնք արդեն վավերացրել են Կիգալիի փոփոխությունը: